Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞րն է լինելու Հայաստանի «պատիժը»

Ո՞րն է լինելու Հայաստանի «պատիժը»
29.03.2014 | 17:38

Ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, հետաքրքիր մանրամասներ են հաղորդում օրերս ՄԱԿ-ում ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության առնչությամբ: Պարզվում է՝ Ռուսաստանը մի շարք երկրների վրա ճնշում է գործադրել, որպեսզի «դեմ» քվեարկեն: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ն այս բանաձևով փաստում է, որ Ղրիմի հանրաքվեն անօրինական է: Ըստ այդ աղբյուրների՝ ճնշման են ենթարկվել Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներ: Մինչդեռ, դրանից ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Արևմուտքն է ճնշումներ գործադրում ՄԱԿ-ի անդամ երկրների վրա, որպեսզի բանաձևն ընդունվի:
Ռուսական աղբյուրները նաև հայտնել են, թե Ռուսաստանը վերոնշյալ երկրներին սպառնացել է, որ եթե կողմ քվեարկեն, «պատժամիջոցների» կենթարկվեն, մասնավորապես՝ աշխատանքային միգրանտների արտաքսում, գազամատակարարման դադարեցում և Ռուսաստան ապրանքների ներմուծման արգելք: Այս սպառնալիքները ուղղվել են Ղրղզստանին, Տաջիկստանին, Մոլդովային և աֆրիկյան որոշ պետությունների: Այս մեղադրանքների առնչությամբ Ռուսաստանի պատվիրակության անդամները նշել են, որ իրենք ոչ մեկին չեն սպառնացել, պարզապես «բացատրել են իրավիճակը»:
Հավելենք, որ բանաձևին կողմ են եղել 100 երկիր, դեմ` 11, 58-ը` ձեռնպահ: Դեմ են եղել Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, Նիկարագուան, Սիրիան, Սուդանը և այլն: Կողմ քվեարկողների մեջ են եղել Ադրբեջանը, Մոլդովան: Ձեռնպահ քվեարկել են Ղազախստանը, ՈՒզբեկստանը, Աֆղանստանը, Հնդկաստանը և այլք: Նկատենք նաև, որ այս քվեարկությունը խորհրդատվական և ոչ թե պատադիր բնույթի է:
Փաստորեն, երկրներն ինչպես էլ քվեարկեին, միևնույնն է, գերտերություններից որևէ մեկին դա հարմար չէր լինի, այնպես որ, բոլորը պիտի սպասեն իրենց հասանելիք «պատժամիջոցին»: Համենայնդեպս, այսպես են «խոստացել» գերտերությունները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ